Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Գիտնականներն ապացուցել են, որ...

Գիտնականներն ապացուցել են, որ...

- Ավելորդ քաշից պետք է ազատվել ոչ միայն գեղեցիկ երեւալու համար, այլեւ՝ որովհետեւ այն վնասում է օրգանիզմի նորմալ աշխատանքին: Իլինոյսի Քնի բիոլոգիայի եւ ցիրկադ ռիթմերի կենտրոնի գիտնականները ապացուցել են, որ ուշ ժամի ընթրիքը ավելորդ քաշի ուղղակի պատճառ է: Նույնիսկ նշանակություն չունի` ինչ կալորիականության եւ ինչ քանակի սնունդ եք ընդունում: Դա կապված է կենդանի օրգանիզմի ֆիզիոլոգիական հատկությունների հետ:

 

Բանն այն է, որ ցանկացած կենդանի օրգանիզմ ունի, այսպես կոչված՝ օրական իր ռիթմերը (ցիրկադ ռիթմերը` բիոլոգիական տարբեր պրոցեսների ցիկլային տատանումների ինտենսիվությունն են` կապված գիշեր-ցերեկ հերթափոխության հետ): Ցիրկադ ռիթմերը էնդոգեն ծագում ունեն եւ համարվում են օրգանիզմի «ներքին ժամացույցը», որը համընկնում է 24-ժամյա ցիկլի հետ:

 

Արտաքին ազդակներից (ազդակ է, օրինակ, լույսը) բացի՝ օրգանիզմն ունի իր ժամացույցը եւ առանձին օրգաններ` իրենցը: Ավելին, այդ ռիթմի խախտումների դեպքում տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդություններ են ի հայտ գալիս: Օրական այդ ռիթմերին են ենթարկվում օրգանիզմի բոլոր պրոցեսները, օրգանների աշխատանքը, հորմոնների վերարտադրությունը: Մարդկանց մոտ այդ ռիթմի դրվածքն այնպիսին է, որ գիշերը քնում են, իսկ օրվա մեջ` արթուն են մնում: Գիշերվա ժամերին օրգանիզմը պարզապես պատրաստ չէ սնվելու: Նման ծրագրավորում օրգանիզմում դրված չէ:

 

Մկների վրա ամերիկյան գիտնականները հետազոտություն են կատարել: Մկներին բաժանել են 2 խմբի: Մի խմբին կերակրել են միայն ցերեկը, երկրորդ խմբին` միայն գիշերը: Սկզբում նրանց կերակրել են սովորական, կենդանիներին օգտակար սնունդով, այնուհետեւ կերը փոխել են եւ 60% ճարպեր պարունակող սնունդ են տվել: Ինչպես հայտնի է` մկները գիշերային կյանքով են ապրում, իսկ ցերեկը հիմնականում քնում են: Եվ ահա, 6 շաբաթ հետո պարզվել է, որ ճարպերով լի կեր ստացած երկու խմբերի մկների քաշը բավականաչափ ծանրացել է: Նրանք, սակայն, ովքեր սնվել են ցերեկվա ժամերին` միջինը 48%-ով չաղացել են, իսկ այն մկները, որոնք կերել են իրենց համար նորմալ ժամերին, այսինքն` գիշերը, գիրացել են միջինը 20%-ով: Դրանից փոխվել էր նաեւ մկների վարքը: Նրանք, ովքեր քնելու փոխարեն սնվել են ցերեկը` իրենց համար ոչ նորմալ ժամերին, գիշերվա ժամերին այնքան էլ ակտիվ չեն եղել. նրանց քունն անվերջ տանում էր: Ակտիվ չէին, անքուն էին, ուժասպառ, դանդաղաշարժ, ինչի պատճառով հետեւողականորեն գիրանում էին:

 

Նույն հետեւությունները պետք է անել մարդու օրգանիզմի համար: Բիոռիթմերի նման խախտումները ամբողջ օրգանիզմը անհավասարակշիռ վիճակի են հասցնում: Այն մարդիկ, ովքեր նույնիսկ ստիպված են գիշերվա ժամերին աշխատել եւ սնվել` հիմնականում ավելի գեր են: Ինչպես նշվեց, ցիրկադ ռիթմերը բնորոշ են մարդու օրգանիզմին: Գիշերվա ժամերին կշտանալու-հագենալու լեպտին հորմոնն անընդհատ «աշխատում» է: Արդյունքում, մարդն անդադար ինչ-որ բան է ծամում: Բացի այդ, օրվա ռիթմերի` գիշեր-ցերեկի խախտումների արդյունքում «ջարդվում են» բիոլոգիական ռիթմերը, գիտության մեջ այսպես կոչված`«գենի ժամացույցը»: Խանգարվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, առողջական բազմաթիվ խնդիրներ են առաջանում, մարդը օրըստօրե գիրանում է: Այնպես որ, գիշերը քնեք եւ ցերեկը լիարժեք ուժերով աշխատեք, գիշերը կողպեք սառնարանները:

 

Բնությունը մեզ ստեղծել է այնպիսին, ինչպիսին կանք, բնությունը իմաստնաբար ղեկավարում է մեր օրգանիզմը, ուրեմն լսեք նրա ձայնը: Այդ դեպքում եւ ձեր քաշը նորմալ կլինի, եւ օրգանիզմը առողջ կլինի, եւ կունենաք բարձր-լավ-կյանքով լի տրամադրություն: Օրվա ընթացքում ժամը 18:00-ից հետո այլեւս ոչինչ մի կերեք, եւ այլեւս ձեզ որեւէ դիետա պետք չի լինի:


-  2010թ. Օքսֆորդի համալսարանի գիտնականների մի խումբ 14.000 հիվանդների շրջանում կատարված հետազոտությունների ընթացքում պարզել է, որ ասպիրինի 1 հաբի ամենօրյա ընդունումը կարող է նվազեցնել հաստ աղիի քաղցկեղի հնարավոր առաջացումը: «Lancet» բժշկական ամսագրում տպագրված հետազոտության արդյունքների համաձայն` փոքր քանակությամբ ասպիրինը 24%-ով նվազեցնում է նման քաղցկեղի առաջացումը: Ի դեպ, հաստ աղիի քաղցկեղից մահացությունները 35% են կազմում: Մինչ այդ բժիշկները նշել էին, որ սովորական ասպիրինի ամենօրյա ընդունումը նվազեցնում է ինսուլտի, սրտի հիվանդությունների ռիսկայնությունը: Սակայն շատերը այն չէին օգտագործում` զգուշանալով դեղի հնարավոր այլ փոխազդեցություններից: Այնուամենայնիվ, ցանկացած պրոֆիլակտիկ միջոց կիրառելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ասպիրինն իսկապես կողմնակի բացասական որոշ հատկություններ ունի:


-  Իտալացի պատանիների մոտ 76%-ը ռիսկի են դիմում մարմնի տարբեր մասերի վրա դաջվածքներ (տատու) եւ պիրսինգներ անելով: Նեապոլիտանի համալսարանի գիտնականները պարզել են, որ շատ հաճախ երիտասարդները դա անում են չլիցենզավորված եւ ոչ պրոֆեսիոնալ մասնագետների մոտ` այդպիսով վտանգելով իրենց առողջությունը: Երիտասարդ աղջիկների եւ տղաների 31,3%-ն է պիրսինգ կրում, իսկ մարմնի վրա առնվազն մեկ դաջվածք ունի նրանց 11,3%-ը: Նորաձեւությանը տուրք տալով` համալսարանի ուսանողների 24,5%-ն՝ արդեն դաջվածքներ, 33%-ը` պիրսինգ ունի: Գիտնականները զգուշացնում են, որ դաջվածքներն ու պիրսինգները, վնասելով մաշկը, լուրջ վտանգ են հանդիսանում մարդու օրգանիզմի համար: Բացի այն, որ սարքավորումների միջոցով տարբեր բացիլներ, վարակակիր վիրուսներ են ներթափանցում, նաեւ հնարավոր է վարակվել սպիդով եւ հեպատիտ B եւ C-ով: Վիճակագրական տվյալներով` հեպատիտ C-ով հիվանդ է դաջվածքներ ունեցող մարդկանց 33%-ը, իսկ դաջվածքներ չունեցողների 3,5% տոկոսը: Գիտնականներին հատկապես մտահոգում է 13-ամյա աղջիկների հարցը, որոնց մեծ մասը հենց այդ տարիքում է առաջին պիսինգն անում, իսկ 15 տարեկանում նրանք հրապուրվում են դաջվածքներով: Հենց նրանք են դառնում այդ չլիցենզավորված մասնագետների հիմնական զոհերը:

 

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցածր կալորիականության սննդակարգն իսկական փրկություն է սրտի և անոթների հիվանդություններից. armeniamedicalcenter.am
Ցածր կալորիականության սննդակարգն իսկական փրկություն է սրտի և անոթների հիվանդություններից. armeniamedicalcenter.am

Գիտնականները պարզել են, որ սննդի կալորիականության սահմանափակումն` անգամ նվազագույն չափով, կարող է բավականին նվազեցնել սրտի նոպաների վտանգը. Գրում է Xinhua-ը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սննդակարգի հետևողների համար ամենաբարդ ժամանակը կիրակի երեկոն է. news.am
Սննդակարգի հետևողների համար ամենաբարդ ժամանակը կիրակի երեկոն է. news.am

Հայտնի է, որ շատերն ուտելու միջոցով են հաղթահարում իրենց ապրումները։ Գիտնականները հաշվարկել են, թե օրվա ո՞ր ժամին է դա ավելի հաճախ լինում։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սպիտակուցային դիետաների հիմնական թերությունը. news.am
Սպիտակուցային դիետաների հիմնական թերությունը. news.am

Ամերիկյան բժիշկները նշել են մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող դիետաների գլխավոր թերությունը: Գիտնականները պարզել են, որ նման դիետաներն արդյունավետ են նիհարելու համար...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Թզի քիչ հայտնի օգտակար հատկությունները. 1in.am
Թզի քիչ հայտնի օգտակար հատկությունները. 1in.am

Թուզն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս ավելի լավ գործել: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Թուզը պարունակում է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչու խորհուրդ չի տրվում սննդակարգում միայն բանջարեղեն ներառել. 1in.am
Ինչու խորհուրդ չի տրվում սննդակարգում միայն բանջարեղեն ներառել. 1in.am

Հայտնի է, որ բանջարեղենը շատ օգտակար է, բայց նրանք, ովքեր որոշում են սնվել միայն բանջարեղենով, պետք է վախենան քաղցկեղից: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ բուսակերների սննդակարգը կարող է հանգեցնել լուրջ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գլյուտենազուրկ սննդակարգը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար. news.am
Գլյուտենազուրկ սննդակարգը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար. news.am

Գլյուտենազուրկ սննդակարգը վերջերս շատ մեծ ժողովրդականություն է վայեյում, սակայն, եթե մարդը ցելիակիա կամ հացահատկի սպիտակուցի նկատմամբ ալերգիա չունի, սննդակարգից գլյուտեն պարունակող մթերքների բացառումը կարող է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Բուսակերությունը երկարացնում է կյանքը. news.am
Բուսակերությունը երկարացնում է կյանքը. news.am

Բոլոր պատճառներից մահացությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով միս են օգտագործում, հատկապես` վերամշակված: Նման եզրակացության են հանգել Արիզոնայում Մայոյի կլինիկայի  (ԱՄՆ) հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Դիետայի հաջողության համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի հետեւել դրան
Դիետայի հաջողության համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի հետեւել դրան

Ավելորդ քաշի դեմ պայքարում իսկական հաջողության հասնելու համար հարկ է հետեւել սննդակարգին մեկ տարվա ընթացքում: Միայն այդ դեպքում օրգանիզմում տեղի կունենան վերջնական քիմիական փոփոխություններ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերն ավելի արդյունավետ են, քան անճարպ սննդակարգերը. news.am
Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերն ավելի արդյունավետ են, քան անճարպ սննդակարգերը. news.am

Այսօր շատ մարդիկ հրաժարվում են ճարպերից` հույս ունենալով, թե կկարողանան նիհարել: Սակայն, ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները, նման սննդակարգը ո՛չ միայն չի կարող օգնել նիհարելուն, այլեւ կարող է հակառակ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Գլյուտեն չպարունակող սննդակարգը նվազեցնում է հոգնածությունը. գիտնականներ. 1in.am
Գլյուտեն չպարունակող սննդակարգը նվազեցնում է հոգնածությունը. գիտնականներ. 1in.am

Աստղերից շատերը, օրինակ՝ Գվինեթ Փելթրոուն, Մայլի Սայրուսը և Նովակ Ջոկովիչը, համարում են՝ առանց գլյուտենի դիետան բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը, շատ օգտակար է հոգնածությունը նվազեցնելու, ֆիզիկական և հոգևոր...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Բուսակերությունը և հոգեկան առողջությունը. news.am
Բուսակերությունը և հոգեկան առողջությունը. news.am

Բուսակերությունը կարող է օգտակար լինել անոթների եւ սրտի համար, սակայն դա նաեւ որոշ կողմնակի հետեւանքներ է ունենում, մասնավորապես, մասնագետները լիակատար բուսակերությունը կապել են հոգեկան այնպիսի խնդիրների...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Նույն սննդակարգերը տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա. news.am
Նույն սննդակարգերը տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա. news.am

Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի սննդաբանները պարզել են, թե որն է դրա պատճառը:  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Մասնագետները նիհարելու անսպասելի ձեւ են առաջարկել. news.am
Մասնագետները նիհարելու անսպասելի ձեւ են առաջարկել. news.am

Մոռացեք կալորիաների հաշվարկի մասին, խորհուրդ են տալիս ԱՄՆ Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները: Սլացիկ կազմվածքի մասին երազողներին նրանք խորհուրդ են տալիս հաշվել ոչ թե կալորիաները, այլ օրվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ունիվերսալ դիետա՝ երկարակյացների համար. 1in.am
Ունիվերսալ դիետա՝ երկարակյացների համար. 1in.am

Risk Factor Modification կենտրոնի կանադացի բժիշկները Սենթ Մայքլի հիվանդանոցում ստեղծել են հատուկ դիետա՝ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և երկարակեցության համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Վտանգավոր դիետաներ, որոնք բերում են որոշակի խանգարումների. tert.am
Վտանգավոր դիետաներ, որոնք բերում են որոշակի խանգարումների. tert.am

Նիհարել ամեն գնով. կանայք հաճախ են նման նպատակ դնում իրենց առաջ` փորձելով ամեն հնարավոր ու անհնար միջոց ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ինչպես գրում է iledy.ru-ն նիհարելու համար կանայք կարող են փորձել ոչ թե...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ